Կարծիք

26.12.2014 13:00


Խնդիրը ոչ թե Արծվիկն է, այլ Նիկոլը, Բաբաջանյանը ու նրանց նմանները

Խնդիրը ոչ թե Արծվիկն է, այլ Նիկոլը, Բաբաջանյանը ու նրանց նմանները

Վերջերս ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցազրույց էր տվել և մի քանի ոչ այնքան հաճելի բաներ էր ասել ԲՀԿ-ի վերաբերյալ: Մինասյանի խոսքերից հետո մի քանի օր շարունակ ԶԼՄ-ում պարբերաբար տեսնում էին ԲՀԿ պատգամավորների և ԲՀԿ համակիրների արձագանքները դաշնակցական պատգամավորի խոսքերին:

Կարծում եմ՝ մեր երկիրը իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով հայտնվել է այնպիսի մի ծանր իրավիճակում, որ մանրանալ անձնական մակարդակի այսօր չարժե, այլ պետք է ճիշտ թիրախ ընտրել և հասարակությանը տեղեկացնել իրական դհոլների գործունեության մասին: Այն դհոլների, ովքեր «գաղափարախոսական» հենք են տալիս այսօր իշխանությունների կատարած գործողություններին:

Խոսքը գնում է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Արման Բաբաջանյանի մասին, ովքեր ընդդիմադիր ձևանալով` ակտիվ աշխատանք են տանում իրական ընդդիմության դեմ: Եվ անկեղծ լինենք, որ իշխանության այդ գործիքներին որոշակի առումով հաջողվել է մարդկանց խաբել և, օրինակ, շարքային տաքսիստին դժվար է միանգամից բացատրել, թե ինչի ա Նիկոլը դհոլ:

Պետք է այս մարդկանց գործունեությունը թիրախավորել և հասարակության ավելի լայն զանգվածների աչքերը բացել, այլ ոչ թե երկրորդական-երրորդական խնդիրներով ծանրաբեռնել թե՛ հասարակությանը, թե՛ սեփական շարքերը:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը