Լրահոս

26.12.2014 12:32


«Գոյապայքար» ՀԿ–ն՝ հունվարի 20–ին հրավիրված խորհրդաժողովի մասին

«Գոյապայքար» ՀԿ–ն՝ հունվարի 20–ին հրավիրված խորհրդաժողովի մասին

Օրեր առաջ տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ 2015թ. հունվարի 20-ին հրավիրվում է մեծ խորհրդաժողով քաղաքական և հասարակական կառույցների մասնակցությամբ: Մենք արդեն իսկ հայտնել ենք մեր պատրաստակամությունը աջակցելու համաժողովրդական շարժմանը: Քանի որ երկրում կան խնդիրներ բացառապես բոլոր ոլորտներում, ուստի մենք պատրաստ ենք առաջ քաշել մեր տեսակտներն ու խնդիրների լուծման մեր ուղիները: Մասնավորապես աղճատված է Հայաստանում արդարադատություն իրականացնող դատական համակարգը, դատավորները կայացնում են կամայական դատական որոշումներ, ինչի հետևանքով խաթարվում է Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքները: Այդ անօրինականությունների մի մասը կատարվում է կեղծիք կատարող փորձագետների միջոցով: Նման բացահայտ անօրինականությունը հնարավոր չէ հանդուրժել: Անօրինական դատական ակտերի հետևանքով խեղվում են մարդկային ճակատագրերը, ոմանք զրկվում են իրենց ունեցվածքից, իսկ ամենասարսափելին այն է, որ ժողովուրդը կորցնում է հավատը Հայաստանի լուսավոր ապագայի նկատմամբ: Նման իրավիճակում մեր երկրում կործանվում են անմեղ մարդիկ, իսկ մեր արյան գնով ստեղծված երկիրն ու պետությունը գլորվում է անդունդը, որն անհրաժեշտ է միայն մեր երկրի թշնամիներին: Երկիրը փրկելու համար անհրաժեշտ է ձեռնարկել կտրուկ քայլեր, որը իր մեջ պետք է ներառի օրենսդրական փոփոխություն՝ օրինախախտ դատավորների և փորձագետների նկատմամբ պատիժը խստացնելու ձևով, ինչի հետևանքով կվերականգնվի մեր երկրի քաղաքացիների իրավունքները:
Ես լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած խորհրդաժողովը հնարավորություն կընձեռի վերականգնել ժողովրդի հույսն ու հավատը Հայաստանի լուսավոր ապագայի նկատմամբ:
Հարգանքներով՝ «ԳՈՅԱՊԱՅՔԱՐ» ՀԿ նախագահ Ռուբեն Այվազյան

Այս խորագրի վերջին նյութերը