Լրահոս

26.12.2014 10:53


«1915 The Movie». նոր ֆիլմ անցյալի ոճրագործության մասին

«1915 The Movie». նոր ֆիլմ անցյալի ոճրագործության մասին

2015 թ-ի ապրիլի 24-ին Լոս Անջելեսում կկայանա «1915 The Movie» կոչվող ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը, որի ռեժիսորներն են Գարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը, նվիրված է Հայոց ցեղասպասնության 100-րդ տարելիցին:

Այս հոգեբանական թրիլլերում անցյալն ու ներկան միախառնվում են` ցույց տալու համար, թե ինչ է պատահում, երբ անցյալում կատարված ոճրագործությունը հերքվում է:

«1915 The Movie»-ի գլխավոր դերերում հանդես են եկել ինչպես հայ, անյպես էլ օտարերկրացի դերասաններ: Ֆիլմի դերասանական կազմում են հայտնի ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը, որը նկարահանվել է նաև «Արարատ» և «Արամ» ֆիլմերում, «Մթնշաղի» («Twilight») հայ աստղ Անժելա Սարաֆյանը, «Բամբասկոտը» («Gossip Girl») և «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմերից հայտնի Սեմ Փեյջը:

Ռեժիսոր Գարին Հովհաննիսյանը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է:

Ֆիլմի սյուժեն և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ սաունդթրեքը կատարելու է Սերժ Թանկյանը:

Լուսանկարը` ֆիլմի Facebook-ի պաշտոնական էջից:

Այս խորագրի վերջին նյութերը