Չինաստանում 14 մարդ մեղավոր է ճամաչվել ջրամբարներ ավելի քան 680 տոննա մկնդեղի թափոն նետելու համար
Չինաստանում 14 մարդ Խուանշի քաղաքում կանգնել է դատարանի առաջ Վանչժեն գյուղի շրջանում մկնդեղ պարունակող 680 տոննա թափոնը ջրամբար նետելու մեղադրանքով։ Ինչպես հաղորդել է «Սինխուա» գործակալությունը, մեղավորներն ընդունել են իրենց մեղքը։ Դատարանի հաստատմամբ՝ նրանց գործողությունների հետևանքով 49 բնակիչ թունավորվել է, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է 8 մլն յուան (1.3 մլն դոլար)։ Դատավճիռը հայտնի չէ։ Ավելի վաղ ևս 7 մարդ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության համար պատասխանատու 5 տեղական քաղծառայող, այդ գործով դատապարտվել էր ազատազրկման։
Չինաստանում 14 մարդ մեղավոր է ճամաչվել ջրամբարներ ավելի քան 680 տոննա մկնդեղի թափոն նետելու համար
Չինաստանում 14 մարդ Խուանշի քաղաքում կանգնել է դատարանի առաջ Վանչժեն գյուղի շրջանում մկնդեղ պարունակող 680 տոննա թափոնը ջրամբար նետելու մեղադրանքով։ Ինչպես հաղորդել է «Սինխուա» գործակալությունը, մեղավորներն ընդունել են իրենց մեղքը։
Դատարանի հաստատմամբ՝ նրանց գործողությունների հետևանքով 49 բնակիչ թունավորվել է, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է 8 մլն յուան (1.3 մլն դոլար)։ Դատավճիռը հայտնի չէ։
Ավելի վաղ ևս 7 մարդ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության համար պատասխանատու 5 տեղական քաղծառայող, այդ գործով դատապարտվել էր ազատազրկման։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։