Լրահոս

26.12.2014 09:47


Այսօր նաիրիտցիները երթով կգնան նախագահական նստավայր

Այսօր նաիրիտցիները երթով կգնան նախագահական նստավայր

«Նաիրիտ Գործարան» ընկերության աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խումբը որոշել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են ընկերության մոտ, ապա երթով գնալու են նախագահական նստավայր և Սերժ Սարգսյանին (կամ լիազորված անձին) ներկայացնելու են ստեղծված իրավիճակը։

Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Նաիրիտ գործարան» ընկերության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նաիրիտցիներն ակնկալում են խնդրի օրինական լուծում, այն է` մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը