Քրդերն ԻՊ 30 զինյալ են ոչնչացրել Սիրիայի հյուսիս–արևելքում
Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի քրդերն «Իսլամական պետության» զինյալների հետ բախման ընթացքում 30 իսլամիստ են ոչնչացրել Սիրիայի հյուսիս–արևելքում։ Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Մարդու իրավունքների վերահսկման մոնիթորինգի սիրիական կենտրոնին հղումով, բախումը տեղի է ունեցել այսօր ալ–Հասաքա նահանգի Քասսիա գյուղում։ Կենտրոնի տվյալներով՝ քրդերի ջոկատներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել գյուղը, որը ժամեր առաջ գրավել էին իսլամիստները։ Հաղորդվում է նաև, որ բախումների ընթացքում երեք քուրդ է զոհվել։ Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» «խալիֆաթ» է հայտարարել Սիրիայի և Իրաքի զավթված տարածքներն այս տարվա ամռանը։
Քրդերն ԻՊ 30 զինյալ են ոչնչացրել Սիրիայի հյուսիս–արևելքում
Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի քրդերն «Իսլամական պետության» զինյալների հետ բախման ընթացքում 30 իսլամիստ են ոչնչացրել Սիրիայի հյուսիս–արևելքում։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Մարդու իրավունքների վերահսկման մոնիթորինգի սիրիական կենտրոնին հղումով, բախումը տեղի է ունեցել այսօր ալ–Հասաքա նահանգի Քասսիա գյուղում։
Կենտրոնի տվյալներով՝ քրդերի ջոկատներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել գյուղը, որը ժամեր առաջ գրավել էին իսլամիստները։ Հաղորդվում է նաև, որ բախումների ընթացքում երեք քուրդ է զոհվել։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» «խալիֆաթ» է հայտարարել Սիրիայի և Իրաքի զավթված տարածքներն այս տարվա ամռանը։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։