Լրահոս

25.12.2014 17:10


Մալազիայի վարչապետին քննադատել են ջրհեղեղի ժամանակ Օբամայի հետ գոլֆ խաղալու համար

Մալազիայի վարչապետին քննադատել են ջրհեղեղի ժամանակ Օբամայի հետ գոլֆ խաղալու համար

Մալազիական վարչապետ Նաջիբ Աբդուլ Ռազակի ֆեյսբուքյան էջի բաժանորդներն այսօր դատապարտել են նրան այն բանի համար, որ հանգստյան օրերն անցկացրել է Օբամայի հետ գոլֆ խաղալով, երբ Մալազիայում տեղական բնակչությունը փորձել է փրկվել ջրհեղեղից։
Համաձայն տեղական ԶԼՄ–ի՝ ավելի քան 91 հազար մարդ ստիպված լքել է տները երկրի վեց առավել տուժած նահանգներում։
Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է արել, որ կարգադրել է իր տեղակալին միջոցներ ձեռնարկել աղետից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ «dpa» գործակալության փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ երկրի բոլոր գերատեսչությունները և հաստատությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել օգնություն տրամադրելու համար։
Այդ գրառումն ավելի քան 2.8 հազար մեկնաբանություն է հավաքել, որոնց մեծ մասը քննադատություն է պարունակում Օբամայի հետ գոլֆ խաղալու համար։
«Պարո՛ն, դուք մեծ սխալ եք գործել՝ գտնվելով ԱՄՆ–ում այսպիսի ժամանակ։ Մարդիկ դա հենց այնպես չեն մոռանա։ Ձեզ անհրաժեշտ է ընդհատել այցը և վերադառնալ», – գրել է նրա էջում Զաիդ Իսկանդար անունով օգտատերը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը