Սուպերմարկետներից մեկում 50 տոկոս զեղչով ժամկետանց չամիչ է վաճառվում
Այսօր ստացանք ահազանգ, որ սուպերմարկետներից մեկում 50 տոկոս զեղչով նախորդ 3990 դրամի փոխարեն 1995 դրամով վաճառվում է չամիչ, որի պիտանելիության ժամկետը, սակայն, արդեն լրացած է: Խանութին մոտ գտնվող կազմակերպության հետ ակտիվ համագործակցող մեր քաղաքացիներից մեկն էլ հաստատեց ահազանգը: Փորձեցինք այս մասին տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը. ականջալուր եղանք հերթական հրաշքի՝ պարզվեց, ծառայության կողմից մշակված չգիտես՝ որ նոր օրենքով նրանք ՀԿ-ներից ահազանգ ընդունել չեն կարող: Երևի սպասում են գրավոր ուղարկենք, մի քանի օրում տեղ հասնի, մի քանի օրում էլ մուտք անեն, մինչև ողջ չամիչը վաճառվի, հետո էլ մեզ գրավոր պատասխանեին՝ մեր մասնագետները գնացին և ոչինչ չգտան: Հատուկ չեմ նշել սուպերմարկետի անունը, քանզի պետական վերահսկողություն իրականացնողների ոչ պատրաստակամ պահվածքից հետո ինքնուրույն փորձեցինք շտկել խնդիրը, իսկ տնտեսվարողը շատ բարյացակամ ցուցադրեց արկղերը, որոնց պիտանելիության ժամկետն ավարտվում էր 2015 թ.-ին, իսկ 2014 թ.-ի արտադրության ավարտով տուփը վաճառքից դուրս բերեց:
Սուպերմարկետներից մեկում 50 տոկոս զեղչով ժամկետանց չամիչ է վաճառվում
Այսօր ստացանք ահազանգ, որ սուպերմարկետներից մեկում 50 տոկոս զեղչով նախորդ 3990 դրամի փոխարեն 1995 դրամով վաճառվում է չամիչ, որի պիտանելիության ժամկետը, սակայն, արդեն լրացած է: Խանութին մոտ գտնվող կազմակերպության հետ ակտիվ համագործակցող մեր քաղաքացիներից մեկն էլ հաստատեց ահազանգը:
Փորձեցինք այս մասին տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը. ականջալուր եղանք հերթական հրաշքի՝ պարզվեց, ծառայության կողմից մշակված չգիտես՝ որ նոր օրենքով նրանք ՀԿ-ներից ահազանգ ընդունել չեն կարող: Երևի սպասում են գրավոր ուղարկենք, մի քանի օրում տեղ հասնի, մի քանի օրում էլ մուտք անեն, մինչև ողջ չամիչը վաճառվի, հետո էլ մեզ գրավոր պատասխանեին՝ մեր մասնագետները գնացին և ոչինչ չգտան:
Հատուկ չեմ նշել սուպերմարկետի անունը, քանզի պետական վերահսկողություն իրականացնողների ոչ պատրաստակամ պահվածքից հետո ինքնուրույն փորձեցինք շտկել խնդիրը, իսկ տնտեսվարողը շատ բարյացակամ ցուցադրեց արկղերը, որոնց պիտանելիության ժամկետն ավարտվում էր 2015 թ.-ին, իսկ 2014 թ.-ի արտադրության ավարտով տուփը վաճառքից դուրս բերեց: