Լրահոս

25.12.2014 16:26


Թուրքական դատարանն ուսանող է ձերբակալել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական դատարանն ուսանող է ձերբակալել Էրդողանին վիրավորելու համար

Քոնյա նահանգի քրեական դատարանը Թուրքիայի հարավում 16-ամյա ուսանող է ձերբակալել նախագահ Թայիբ Էրդողանին վիրավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Hurriyet» թերթը, ուսանողը, որի անունը չի բարձրաձայնվում, 1930թ. իսլամիստների կողմից սպանված թուրք սպայի հիշատակի արարողությանը հայտարարություն է արել մի խումբ երիտասարդների անունից։ Հայտարարությունը մեղադրանք է պարունակել թուրքական կառավարության դեմ կաշառակերության մեջ։ Ուսանողը ձերբակալվել է և հարցաքննության ներկայացվել քննիչի մոտ։ Վերջինի հայցով դատարանը թույլատրել է ձերբակալել նրան։ Ուսանողը չի ճանաչել իր մեղքը՝ հայտարարելով, որ չի ցանկացել ոչ մեկին վիրավորել, և չի հանդիսանում որևէ խմբի անդամ, բացի սոցկայքերի խմբերից։

«Իմ պաշտպանյալն արտահայտել է այն, ինչ մարդիկ հանգիստ քննարկում են «Facebook»–ում կամ «Twitter»–ում։ Եթե 16-ամյա երիտասարդին ձերբակալում են նախագահին վիրավորելու համար, ապա երկրում ինչ–որ բան այնպես չի ընթանում», – հայտարարել է ուսանողի փաստաբան Բարիշ Իսպիրը՝ ճնշում անվանելով արտահայտության համար քրեական հետապնդումը։ Թուրքիայի ՔՕ 299–րդ հոդվածը մինչև 4 տարվա ազատազրկում է սահմանում երկրի նախագահին վիրավորելու համար։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը