Կնվազեն թղթատարությունը և վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, գործադիրը կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը: 2015թ. հունվարի 1-ից այդ համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը: Նիստում հավանություն է տրվել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին, որի կիրառմամբ կապահովվի կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման արդյունավետությունը: Կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող կրթության, մշակույթի, մարզական, առողջապահական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտներում էականորեն նվազեցնել օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել շահագործման ծախսը: Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նոտարն իր նոտարական գործողություններն իրականացնի «Էլեկտրոնային նոտար» համակարգի միջոցով և «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ:
Կնվազեն թղթատարությունը և վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, գործադիրը կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը: 2015թ. հունվարի 1-ից այդ համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին, որի կիրառմամբ կապահովվի կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման արդյունավետությունը:
Կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող կրթության, մշակույթի, մարզական, առողջապահական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտներում էականորեն նվազեցնել օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել շահագործման ծախսը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նոտարն իր նոտարական գործողություններն իրականացնի «Էլեկտրոնային նոտար» համակարգի միջոցով և «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ: