Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար ՀայկԴեմոյանն այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում մեղադրանք է հնչեցրել, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին շատերը փորձում են թուրքերին բարի կերպարով ներկայացնել, ինչպես եղավ Ջեմալ փաշայի թոռան՝ ՀասանՋեմալի գրքի շնորհանդեսի դեպքում։
–ՀամագործակցումենԹուրքիայիհատուկծառայություններիհետ։ Թողինձանվանենռասիստ ևանգրագետ, բայցեսբացտեքստովհայտարարում եմ՝ 10-ից 9-ըԹուրքիայիհատուկծառայություննենկատարում: Ցավոք, խոսքըմիայնՍփյուռքիմասինչէ։ Կան նաև ՀՀպաշտոնյաներ, ովքեր փորձումենխոչընդոտելիմգործունեությունը՝որպեսմիջոցառումներըհամակարգողպետականհանձնաժողովիքարտուղար,–հայտարարել է նա՝ որպես օրինակ բերելով այն դեպքերը, երբ ինքը ցանկացել է որևէ համայնքում 100-ամյակի ռազմավարության հետ կապված քննարկում հրավիրել, իսկ Երևանից պաշտոնյաներ են զանգահարել և հորդորել զերծ մնալ դրանից։
–Հատուկպատվերով առաջնորդվելով՝ թիրախավորելեն ինձ և Գիտություններիակադեմիայումորոշելենազատվելինձանից: Իսկ այդանձըշուտովակադեմիկոսիկոչում կստանա։ Քանի որ գիտությանասպարեզում չեմ կարող հանդուրժելտգիտությունն ու խուլիգանությունը, եսդուրսեմեկելակադեմիայիկազմից,–ավելացրել է Դեմոյանը՝ հիշատակելով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱշոտՄելքոնյանի անունը.
–Նա բոլորճիգերըգործադրեց, որպեսզի տապալիիմատենախոսությունը: Դա լկտի քայլ էր: Սաեսհամարումեմանպատժելիություն:
Դեմոյանը մեղադրում է Մելքոնյանին
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում մեղադրանք է հնչեցրել, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին շատերը փորձում են թուրքերին բարի կերպարով ներկայացնել, ինչպես եղավ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի գրքի շնորհանդեսի դեպքում։
–Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։ Թող ինձ անվանեն ռասիստ և անգրագետ, բայց ես բաց տեքստով հայտարարում եմ՝ 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայությունն են կատարում: Ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ։ Կան նաև ՀՀ պաշտոնյաներ, ովքեր փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը՝ որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար,–հայտարարել է նա՝ որպես օրինակ բերելով այն դեպքերը, երբ ինքը ցանկացել է որևէ համայնքում 100-ամյակի ռազմավարության հետ կապված քննարկում հրավիրել, իսկ Երևանից պաշտոնյաներ են զանգահարել և հորդորել զերծ մնալ դրանից։
–Հատուկ պատվերով առաջնորդվելով՝ թիրախավորել են ինձ և Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձանից: Իսկ այդ անձը շուտով ակադեմիկոսի կոչում կստանա։ Քանի որ գիտության ասպարեզում չեմ կարող հանդուրժել տգիտությունն ու խուլիգանությունը, ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից,–ավելացրել է Դեմոյանը՝ հիշատակելով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի անունը.
–Նա բոլոր ճիգերը գործադրեց, որպեսզի տապալի իմ ատենախոսությունը: Դա լկտի քայլ էր: Սա ես համարում եմ անպատժելիություն:
7or.am