Դամասկոսում վնասազերծվել է քաղաքի կենտրոնում դիվերսիա նախապատրաստող ահաբեկիչների խումբը
Դամասկոսում մի խումբ ահաբեկիչներ են վնասազերծվել, որոնք պատրաստվում էին քաղաքի կենտրոնում դիվերսիա իրականացնել։ Ինչպես հաղորդել է ոստիկանական աղբյուրը, զինյալ–մահապարտները տեղափոխվում էին տաքսիով։ Ադավի–էլ–Ֆեյխ ավտոճանապարհին մեքենան կանգնեցվել է բանակային պարեկի կողմից։ Զինյալները դիմադրություն են ցույց տվել։ Նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկով գոտին, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Ահաբեկիչները փորձել են շեղել անվտանգության ուժերի ուշադրությունը, և մայրուղու նույն հատվածում ավելի վաղ ականապատ մեքենա է պայթեցվել։ «Սուրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ սպանվել և վիրավորվել են տասնյակ ծայրահեղականներ։
Դամասկոսում վնասազերծվել է քաղաքի կենտրոնում դիվերսիա նախապատրաստող ահաբեկիչների խումբը
Դամասկոսում մի խումբ ահաբեկիչներ են վնասազերծվել, որոնք պատրաստվում էին քաղաքի կենտրոնում դիվերսիա իրականացնել։ Ինչպես հաղորդել է ոստիկանական աղբյուրը, զինյալ–մահապարտները տեղափոխվում էին տաքսիով։
Ադավի–էլ–Ֆեյխ ավտոճանապարհին մեքենան կանգնեցվել է բանակային պարեկի կողմից։ Զինյալները դիմադրություն են ցույց տվել։ Նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկով գոտին, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել։
Ահաբեկիչները փորձել են շեղել անվտանգության ուժերի ուշադրությունը, և մայրուղու նույն հատվածում ավելի վաղ ականապատ մեքենա է պայթեցվել։
«Սուրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ սպանվել և վիրավորվել են տասնյակ ծայրահեղականներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։