«Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» ՀԿ–ն կարևորում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը
«Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Մենք ողջունում ենք Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած խորհրդաժողովի անցկացման գաղափարը և կարևորում այն։ Սա կարևոր հնարավորություն է համատեղ քննարկման արդյունքում ձևավորել ընդհանրական մոտեցում շարժման հետագա քայլերի և երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման համար։ Գտնում ենք, որ այս ծանրագույն տնտեսական իրավիճակը և քաղաքական մեկուսացումը ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունք է և հետևաբար այս իշխանությունները օր առաջ պետք է զիջեն իրենց տեղը ավելի բանիմաց և արհեստավարժ քաղաքական ուժերի, որոնք Հայաստանը դուրս կբերեն այս տնտեսական ճգնաժամից և քաղաքական մեկուսացումից։ Որպես այդպիսի ուժ մենք տեսնում ենք Եռյակին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ջանք ու եռանդ չխնայելով համատեղ աշխատել ի նպաստ համաժողովրդական շարժման հաղթանակի։ Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստանալու պարագայում կներկայացնենք մեր հասարակական կազմակերպության հազարավոր անդամենրի տեսակետներն ու առաջարկությունները։
«Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» ՀԿ նախագահ՝ Գ. Դոստուրյան
«Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» ՀԿ–ն կարևորում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը
«Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Մենք ողջունում ենք Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած խորհրդաժողովի անցկացման գաղափարը և կարևորում այն։ Սա կարևոր հնարավորություն է համատեղ քննարկման արդյունքում ձևավորել ընդհանրական մոտեցում շարժման հետագա քայլերի և երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման համար։
Գտնում ենք, որ այս ծանրագույն տնտեսական իրավիճակը և քաղաքական մեկուսացումը ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունք է և հետևաբար այս իշխանությունները օր առաջ պետք է զիջեն իրենց տեղը ավելի բանիմաց և արհեստավարժ քաղաքական ուժերի, որոնք Հայաստանը դուրս կբերեն այս տնտեսական ճգնաժամից և քաղաքական մեկուսացումից։ Որպես այդպիսի ուժ մենք տեսնում ենք Եռյակին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ջանք ու եռանդ չխնայելով համատեղ աշխատել ի նպաստ համաժողովրդական շարժման հաղթանակի։ Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստանալու պարագայում կներկայացնենք մեր հասարակական կազմակերպության հազարավոր անդամենրի տեսակետներն ու առաջարկությունները։
«Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» ՀԿ նախագահ՝ Գ. Դոստուրյան