Քաղաքական

25.12.2014 14:02


Գառնիկ Վաղարշակյան. «Իշխանությունների հանդեպ վստահության քվե չկա»

Գառնիկ Վաղարշակյան. «Իշխանությունների հանդեպ վստահության քվե չկա»

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է բուհերը ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձնելու որոշմանը։ ՀՀ ԿԳՆ–ն դա ներկայացնում էր որպես հնարավորություն, որ համատեղության կարգով աշխատող դասախոսները կարողանան հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց։ Գ. Վաղարշակյանը, սակայն, պնդում է հակառակը։

–Սա քողարկված և անարդյունավետ քաղաքականություն է։ Այսօրվա իշխանությունների հանդեպ վստահության քվե չկա, և դժվար է հավատալ, որ այս որոշումն ինչ-որ բան կխոխի։ Սա չի լուծի նաև բուհերի անկախության խնդիրը,–ասել է նա,–մեր երկրում ոչ թե քաղաքակիրթ ձևով ասված խոսքին են ականջալուր լինում, այլ երբ փողոցում բունտ է բարձրացվում։

Նաև կասկածի տակ է դնում բուհերի՝ անկախ լինելու իշխանության պնդումները.

–Որքան բուհերը լինեն կառավարելի, այնքան հասարակական կարծիքի վրա ազդեցությունը մեծ կլինի:

Գ. Վաղարշակյանը չի բացառում, որ բուհի հիմնադրամի բաժնետեր դառնալու սահմանափակումներ դրվեն, քանի որ, նրա խոսքերով, Հայաստանում, որտեղ օֆշորը մտել է ոչ միայն բացատրական բառարան, այլև ամենօրյա կյանք, ամեն ինչ էլ հնարավոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը