Լրահոս

25.12.2014 13:53


Մալազիայում ջրհեղեղի պատճառով մոտ 60 հազար մարդ է տարհանվել

Մալազիայում ջրհեղեղի պատճառով մոտ 60 հազար մարդ է տարհանվել

Մալազիայի իշխանությունները մոտ 60 հազար մարդ են տարհանել երկրում վերջին տասնամյակում ամենաուժեղ ջրհեղեղի պատճառով։ Աղետի զոհ է դարձել 4 մարդ։
Երկրի հյուսիս–արևելքում տասնյակ ավտոճանապարհներ են փակվել, կաթվածահար է եղել հաղորդակցությունը մի քանի խոշոր քաղաքների միջև՝ արևելյան ափին։
Կելանտան նահանգի մայրաքաղաքում՝ Կոտա–Բարում, ափերից դուրս է եկել Կելանտան գետը, որի հետևանքով ջրի տակ է հայտնվել մի քանի հարակից շրջան։ Աղետի հետևանքները վերացնելու համար մասնակցում են ոչ միայն փրկարար ծառայությունները, այլև իրավապահ մարմինները։

Տեղեկացնում է izvestia.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը