Լրահոս

25.12.2014 20:45


40 տարի անց ազատել և արդարացրել են

40 տարի անց ազատել և արդարացրել են

Օհայո նահանգում 40 տարի անց արդարացվել է Ռոննի Բրիջմենը, որը մեղադրվում էր մարդասպանության համար։ 1975 թվականին 17-ամյա Ռոննիին, նրա եղբորը և ընկերոջը մեղադրելով սպանության մեջ՝ դատապարտել են մահապատժի, սակայն 1978–ին մահապատիժը նահանգում չեղարկել են՝ փոխելով ցմահ բանտարկության։ Սպանության միակ ապացույցը եղել է 12-ամյա տղայի ցուցմունքը, որն, իբր, եղել է դրա ականատեսը, սակայն 50 տարի անց արդեն հասուն տղամարդ լինելով՝ ականատեսը խոստովանել է, որ նման ցուցմունքներ է տվել երիտասարդ տղաների դեմ՝ քննիչների ճնշման տակ։

Տեղեկացնում է billionnews.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը