Լրահոս

25.12.2014 13:36


«Երիտասարդական կառավարություն»–ը ևս պատրաստ է մասնակցել հունվարի 20–ի խորհրդաժողովին

«Երիտասարդական կառավարություն»–ը ևս պատրաստ է մասնակցել հունվարի 20–ի խորհրդաժողովին

Ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած խորհրդաժողովի անցկացման գաղափարը և կարևորում ձավորված պայքարի շարունակականությունը։ Այս գործընթացում ներգրավված լայն շերտերի ներկայացուցիչները իրապես կարիք ունեն միատեղվելու և իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացնելու՝ երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված համաժողովրդական շարժմանը նոր թափ հաղորդելու համար։

Որպես «Երիտասարդական կառավարություն» նախագծի համակարգող՝ մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարժման հաղթանակի համար միասնական աշխատելու և երկիրը դեպի բարգավաճում տանելու գործում։ Հրավեր ստանալու պարագայում անպայման կմասնակցեմ խորհրդաժողովին և կներկայացնեմ այն տեսակետներն ու առաջարկները, որոնք ձևավորվել են այս ընթացքում։

«Երիտասարդական կառավարություն» նախագծի համակարգող Արմեն Ասլյան

Այս խորագրի վերջին նյութերը