«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ողջունում է ԲՀԿ–ի հրավիրած խորհրդաժողովը
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համարելով հայ ազգի բարձրագույն արժեքները՝ Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հայոց լեզուն, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը, Ձգտելով՝ Հետեւողականորեն պաշտպանել Մարդու իրավունքները, Հետեւողականորեն նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատմանը, Նպաստել Հայաստանի Հանրապետության, որպես հայ ազգի մինչեւ վերջ եւ բնական ինքնադրսեւորման միակ երաշխավորի հզորացմանն ու բարգավաճմանը, Նպաստել եւ աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, Նպաստել եւ աջակցել քաղաքացիների ազատ ինքնադրսեւորման եւ ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը, ՀՀ օրենքով եւ միջազգային իրավունքի նորմերով պաշտպանել ՀՀ քաղաքացի այլ ժողովուրդների ներկայացուցիչների շահերը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ողջունում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝20.01.2015թ հրավիրված խորհրդաժողովը եւ ցանկանում է, որ այն նպաստի մեր Հայրենիքի քաղաքացու լիարժեք կայացմանը:Դրա համար անհրաժեշտ է,որ՝ ՀՀ քաղաքացին ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսեւորումներով, ՀՀ օրենսդրությունը լինի պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր, ՀՀ-ում չլինի խտրականություն եւ ՀՀ քաղաքացին ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա, ՀՀ քաղաքացին չվախենա պետությունից, ՀՀ-ի համար բարձրագույն արժեքը լինի ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում պետական մարմինների գործունեությունը լինի նպատակաուղղված եւ տրամաբանական: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ արծարծված խնդիրները հնարավոր չէ լուծել ներկա իշխանության օրոք, քանզի այն վարկաբեկված է բոլոր ոլորտներում եւ օրեցօր ճահճանում է: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իշխանափոխության հասնելու ճանապարհին համագործակցել Ձեզ հետ՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ողջունում է ԲՀԿ–ի հրավիրած խորհրդաժողովը
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համարելով հայ ազգի բարձրագույն արժեքները՝
Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հայոց լեզուն, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը,
Ձգտելով՝
Հետեւողականորեն պաշտպանել Մարդու իրավունքները,
Հետեւողականորեն նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատմանը,
Նպաստել Հայաստանի Հանրապետության, որպես հայ ազգի մինչեւ վերջ եւ բնական ինքնադրսեւորման միակ երաշխավորի հզորացմանն ու բարգավաճմանը,
Նպաստել եւ աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը,
Նպաստել եւ աջակցել քաղաքացիների ազատ ինքնադրսեւորման եւ ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը,
ՀՀ օրենքով եւ միջազգային իրավունքի նորմերով պաշտպանել ՀՀ քաղաքացի այլ ժողովուրդների ներկայացուցիչների շահերը՝
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ողջունում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝20.01.2015թ հրավիրված խորհրդաժողովը եւ ցանկանում է, որ այն նպաստի մեր Հայրենիքի քաղաքացու լիարժեք կայացմանը:Դրա համար անհրաժեշտ է,որ՝
ՀՀ քաղաքացին ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսեւորումներով,
ՀՀ օրենսդրությունը լինի պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր,
ՀՀ-ում չլինի խտրականություն եւ ՀՀ քաղաքացին ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա,
ՀՀ քաղաքացին չվախենա պետությունից,
ՀՀ-ի համար բարձրագույն արժեքը լինի ՀՀ քաղաքացին,
ՀՀ-ում պետական մարմինների գործունեությունը լինի նպատակաուղղված եւ տրամաբանական:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ արծարծված խնդիրները հնարավոր չէ լուծել ներկա իշխանության օրոք, քանզի այն վարկաբեկված է բոլոր ոլորտներում եւ օրեցօր ճահճանում է:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իշխանափոխության հասնելու ճանապարհին համագործակցել Ձեզ հետ՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար
Կարեն Հեքիմյան