Լրահոս

25.12.2014 12:54


Կորյուն Գրիգորյան. «Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որն ունի վստահություն ժողովրդի կողմից»

Կորյուն Գրիգորյան. «Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որն ունի վստահություն ժողովրդի կողմից»

Հարցազրույց «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանի հետ

–ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով է հրավիրում: Դրան անմիջապես հետևեցին ոչ իշխանական ուժերի և կազմակերպությունների դրական արձագանքներն ու իշխանական տիրույթի անհեթեթ «վերլուծությունները»։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը։

–Գնահատականը շատ դրական է։ Միշտ էլ պատրաստ ենք համագործակցել, միշտ էլ պատրաստ ենք լինել այն պրոցեսում, որը, վստահ եմ, պետության համար կարող է դրական լինել։ Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որն ունի վստահություն ժողովրդի կողմից։ Միանշանակ, վստահում ենք նրան։

–Դուք՝ որպես «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ, մասնակցելո՞ւ եք խորհրդաժողովին։

–Միանշանա՛կ։

–Ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդաժողովից։

–Դրական տեղաշարժ երկրում։ Ինչքանով հնարավոր է, ինչով հնարավոր է՝ նպաստել, աջակցել, որ դրական տեղաշարժ գրանցվի։

–Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին։

–Իրավական դաշտում խնդիրներ ունենք։ Եթե ավելի անկեղծ լինենք, իրավական դաշտ ընդհանրապես գոյություն չունի։ Այնպես որ, հույս ունենք, որ այս պետությունը կդառնա իսկական պետություն, որի համար մենք չենք ամաչի։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը