Լրահոս

25.12.2014 12:29


Համացանցում կայացել է «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան

Համացանցում կայացել է «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան

«Sony Pictures» կինոընկերությունը համացանցում թողարկել է ավելի վաղ կինոթատրոններում արգելված «Հարցազրույց» ֆիլմը։ Այս մասին հաղորդում է «BBC News»–ը։ Ֆիլմը կարող են դիտել համացանցի ամերիկյան օգտատերերը հատուկ կայքում՝ մեկ դիտման համար վճարելով ամերիկյան բանկային քարտով։ Դիտման արժողությունը կազմում է 5,99 դոլար։

«Հարցազրույց» կատակերգության բովանդակությունը երկու լրագրողի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանությունն է։ Լրագրողներին մարմնավորել են Սեթ Ռոգենը և Ջեյմս Ֆրանկոն։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները բողոքել էին ֆիլմի սյուժեից։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը