Արմեն Մարտիրոսյան. «Պետք է շարժվել իշխանափոխության պահանջն առաջ տանելով» (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱրմենՄարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփել է անցնող քաղաքական տարին։ Նա 2014թ. հաջողվածտարիչի համարում արտագաղթի առկայության պատճառով, բայց և, որպես ներքաղաքական դրական փաստ՝ հիշեցնում է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած «երկուհիանալիհանրահավաքները», դրանց ճնշման արդյունքում իշխանության կողմից 12 կետերի շուրջ քննարկումների գնալու պատրաստակամությունը, սահմանադրական փոփոխությունները հետաձգելը և «եռյակի» գործունեությանարդյունքում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը։
Մարտիրոսյանը նաև անթույլատրելի է համարում պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ազատամարտիկներին ծեծի ենթարկելը։
–Դա, ինչպես նաևԱրամՄանուկյանի դեմ հարձակումնանընդունելիևստորքայլէ: Երկիրնայսձևովուղղակիգնումէավարտ։ Պետքէշարժվելիշխանափոխությանպահանջնառաջտանելով,–ասել է նա:
Ինչ վերաբերում է հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, «Ժառանգությունը»դեռչիքննարկելիր մասնակցության հարցը, բայց, անկախ ամեն ինչից, Ա. Մարտիրոսյանը կարծում է՝ այդ քննարկումը չի անդրադառնա ոչիշխանական «եռյակի» համագործակցության վրա:
–Կարծում եմ, որ մենք կմասնակցենք ամսի 20-ի քննարկմանը,–հավելել է նա։
Արմեն Մարտիրոսյան. «Պետք է շարժվել իշխանափոխության պահանջն առաջ տանելով» (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփել է անցնող քաղաքական տարին։ Նա 2014թ. հաջողված տարի չի համարում արտագաղթի առկայության պատճառով, բայց և, որպես ներքաղաքական դրական փաստ՝ հիշեցնում է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած «երկու հիանալի հանրահավաքները», դրանց ճնշման արդյունքում իշխանության կողմից 12 կետերի շուրջ քննարկումների գնալու պատրաստակամությունը, սահմանադրական փոփոխությունները հետաձգելը և «եռյակի» գործունեության արդյունքում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը։
Մարտիրոսյանը նաև անթույլատրելի է համարում պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ազատամարտիկներին ծեծի ենթարկելը։
–Դա, ինչպես նաև Արամ Մանուկյանի դեմ հարձակումն անընդունելի և ստոր քայլ է: Երկիրն այս ձևով ուղղակի գնում է ավարտ։ Պետք է շարժվել իշխանափոխության պահանջն առաջ տանելով,–ասել է նա:
Ինչ վերաբերում է հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, «Ժառանգությունը» դեռ չի քննարկել իր մասնակցության հարցը, բայց, անկախ ամեն ինչից, Ա. Մարտիրոսյանը կարծում է՝ այդ քննարկումը չի անդրադառնա ոչիշխանական «եռյակի» համագործակցության վրա:
–Կարծում եմ, որ մենք կմասնակցենք ամսի 20-ի քննարկմանը,–հավելել է նա։
7or.am