Այսօր հրավիրված ՀՀ կառավարության հերթական նիստում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ՎաչեԳաբրիելյանը հայտարարել է, որ ֆինանսական շուկայում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ փոխարժեքիտատանումներըկայունացելեն, իսկ փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3–5դրամ:
–Ունենքկայունիրավիճակ. փոխարժեքիշուկայումգնմանևվաճառքիտարբերությունը ստանդարտիմեջէ,-ասել է փոխվարչապետը:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 16-17-ին՝ դրամի կտրուկ անկման շրջանում, խանութներ փակվելուն, Վ. Գաբրիելյանը հայտնել է, որ ողջ հանրապետությունում փակ է եղել շուրջ 94 խանութ.
–Այսօրարդենբոլորը բաց են, բոլորխանութներումապրանքներըվաճառվումենհստակգնովևտատանմանենթակաչեն: Գներն էլ դեկտեմբերի 17-իպիկից հետոզգալիորենիջելենև այժմ ունենկայունությանմիտում։
Վաչե Գաբրիելյան. «Փոխարժեքի տատանումները կայունացել են»
Այսօր հրավիրված ՀՀ կառավարության հերթական նիստում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ ֆինանսական շուկայում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ փոխարժեքի տատանումները կայունացել են, իսկ փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3–5 դրամ:
–Ունենք կայուն իրավիճակ. փոխարժեքի շուկայում գնման և վաճառքի տարբերությունը ստանդարտի մեջ է,-ասել է փոխվարչապետը:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 16-17-ին՝ դրամի կտրուկ անկման շրջանում, խանութներ փակվելուն, Վ. Գաբրիելյանը հայտնել է, որ ողջ հանրապետությունում փակ է եղել շուրջ 94 խանութ.
–Այսօր արդեն բոլորը բաց են, բոլոր խանութներում ապրանքները վաճառվում են հստակ գնով և տատանման ենթակա չեն: Գներն էլ դեկտեմբերի 17-ի պիկից հետո զգալիորեն իջել են և այժմ ունեն կայունության միտում։
7or.am