Լրահոս

25.12.2014 11:25


Քննիչը կանխել է ինքնասպանության փորձը

Քննիչը կանխել է ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 24-ին՝ ժ.22.30-ի սահմաններում հերթական ինքնասպանության փորձն է արձանագրվել. «Կիևյան» կամրջից փորձել է ցած նետվել 44-ամյա Պետրոսյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն կամրջի վրա նկատել է տարածքով անցնող քննիչը, ով սկսել է բանակցել տղամարդու հետ՝ ինքնասպանության մտքից հետ կանգնելու համար։

Ինքնասպանության փորձ կատարած անձը Սեբաստիայի բնակիչ է եւ չունի մշտական աշխատանք, իսկ ինքնասպանության փորձի պատճառը եղել են սոցիալական խնդիրները։

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը