Արդեն իսկ պարզ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եկող տարվա հունվարի 20-ին տեղի կունենա ոչիշխանական ուժերի խորհրդաժողով: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ եւս մեկ անգամ վկայում է, որ այս տարի սկսված շարժումն աստիճանաբար նոր թափ է հավաքում: Կարեւոր է, որ խորհրդաժողովին մասնակցելու են ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ ՀԿ-ների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները: Այս փաստը ցույց է տալիս, որ Համաժողովրդական շարժումը համընդգրկուն է, եւ ներառում է հասարակության գրեթե բոլոր շերտերը: Հարկ է մեկ անգամ եւս հատուկ շեշտել, որ ստեղծված բարդ, աննախադեպ ծանր վիճակից երկիրը կարող ենք դուրս բերել միայն լայն համախմբման միջոցով: Եւ շատ կարեւոր է, որ այս համոզմանն է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը բազմիցս շեշտել է, որ միայնակ որեւէ ուժ չի կարող շտկել ստեղծված վիճակը: Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վկայում են հենց այս մասին: Ավելին, քաղաքական ուժերին չկաշկանդելու համար նա առաջարկում է համագործակցության այն մոդելը, որն ավելի նպատակահարմար կլինի նրանց համար: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հունվարի 20-ից հետո համաժողովրդական շարժումը կթեւակոխի մի նոր փուլ: Եւ հիմա արդեն բոլոր նրանք, ովքեր ցանկալին փորձում էին ներկայացնել իրականություն, եւ փորձում էին հանրությանն ապացուցել, թե շարժումը մարել է, թե այն ավարտվեց դեռ չսկսված, այսօր արդեն համոզվեցին, որ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու ջանքերը տապալվել են: Եւ, վերջին հաշվով, մի երկրում, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ, որտեղ իշխանությունները համառորեն չեն ցանկանում կամ չեն կարողանում որեւէ հարց լուծել, որը կնպաստի ժողովրդի բարեկեցությանը, համաժողովրդական շարժումը չի կարող մարել։ Ամեն ինչ գնում է բնականոն հունով: Հասկանալի է, որ ժողովուրդը ցանկանում է փոփոխությունները տեսնել ժամ առաջ, բայց գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, որը հաշվի չառնել չի կարելի:
Եւ եթե համաժողովրդական շարժման առաջնորդները շարունակեն սառնասիրտ եւ վճռական գործողությունները, ապա համաժողովրդական շարժումն ամենամոտ ապագայում կհասնի իր նպատակներին: Այսուհանդերձ, հարկ է ընդգծել, որ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ շարժման հաջողությունը, երկրի ապագան կախված են նաեւ իր դիրքորոշումից, իր քայլերից եւ որոշումներից: Չի կարելի նստել եւ հետեւել, թե ինչպես են պայքարում մյուսները, եւ հեռվից խորհուրդներ տալ: Համաժողովրդական պայքարը ֆուտբոլ չէ, որտեղ ոմանք խաղում են, իսկ շատերը՝ երկրպագում, հայհոյում, հուզվում կամ ուրախանում: Անշուշտ, հսկայական նշանակություն ունեն հատկապես «եռյակի» ընդունած որոշումներն ու ձեռնարկած քայլերը, բայց դրանք էլ կախված են լինելու ժողովրդի ակտիվությունից: Մյուս կողմից, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաեւ ոչ միայն վճռականություն եւ սառը հաշվարկ, այլ նաեւ երկրորդական հարցերը գլխավորի առաջ ստորադասելու քաղաքական կամք:
Գեղամ Նազարյան
Արդեն իսկ պարզ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եկող տարվա հունվարի 20-ին տեղի կունենա ոչիշխանական ուժերի խորհրդաժողով: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ եւս մեկ անգամ վկայում է, որ այս տարի սկսված շարժումն աստիճանաբար նոր թափ է հավաքում: Կարեւոր է, որ խորհրդաժողովին մասնակցելու են ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ ՀԿ-ների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները: Այս փաստը ցույց է տալիս, որ Համաժողովրդական շարժումը համընդգրկուն է, եւ ներառում է հասարակության գրեթե բոլոր շերտերը:
Հարկ է մեկ անգամ եւս հատուկ շեշտել, որ ստեղծված բարդ, աննախադեպ ծանր վիճակից երկիրը կարող ենք դուրս բերել միայն լայն համախմբման միջոցով: Եւ շատ կարեւոր է, որ այս համոզմանն է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը բազմիցս շեշտել է, որ միայնակ որեւէ ուժ չի կարող շտկել ստեղծված վիճակը: Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վկայում են հենց այս մասին: Ավելին, քաղաքական ուժերին չկաշկանդելու համար նա առաջարկում է համագործակցության այն մոդելը, որն ավելի նպատակահարմար կլինի նրանց համար:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հունվարի 20-ից հետո համաժողովրդական շարժումը կթեւակոխի մի նոր փուլ: Եւ հիմա արդեն բոլոր նրանք, ովքեր ցանկալին փորձում էին ներկայացնել իրականություն, եւ փորձում էին հանրությանն ապացուցել, թե շարժումը մարել է, թե այն ավարտվեց դեռ չսկսված, այսօր արդեն համոզվեցին, որ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու ջանքերը տապալվել են:
Եւ, վերջին հաշվով, մի երկրում, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ, որտեղ իշխանությունները համառորեն չեն ցանկանում կամ չեն կարողանում որեւէ հարց լուծել, որը կնպաստի ժողովրդի բարեկեցությանը, համաժողովրդական շարժումը չի կարող մարել։ Ամեն ինչ գնում է բնականոն հունով: Հասկանալի է, որ ժողովուրդը ցանկանում է փոփոխությունները տեսնել ժամ առաջ, բայց գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, որը հաշվի չառնել չի կարելի:
Եւ եթե համաժողովրդական շարժման առաջնորդները շարունակեն սառնասիրտ եւ վճռական գործողությունները, ապա համաժողովրդական շարժումն ամենամոտ ապագայում կհասնի իր նպատակներին: Այսուհանդերձ, հարկ է ընդգծել, որ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ շարժման հաջողությունը, երկրի ապագան կախված են նաեւ իր դիրքորոշումից, իր քայլերից եւ որոշումներից: Չի կարելի նստել եւ հետեւել, թե ինչպես են պայքարում մյուսները, եւ հեռվից խորհուրդներ տալ: Համաժողովրդական պայքարը ֆուտբոլ չէ, որտեղ ոմանք խաղում են, իսկ շատերը՝ երկրպագում, հայհոյում, հուզվում կամ ուրախանում:
Անշուշտ, հսկայական նշանակություն ունեն հատկապես «եռյակի» ընդունած որոշումներն ու ձեռնարկած քայլերը, բայց դրանք էլ կախված են լինելու ժողովրդի ակտիվությունից: Մյուս կողմից, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաեւ ոչ միայն վճռականություն եւ սառը հաշվարկ, այլ նաեւ երկրորդական հարցերը գլխավորի առաջ ստորադասելու քաղաքական կամք:
Գեղամ Նազարյան
top-news.am