Կիևում անհայտը նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների ուղղությամբ
Կիևում անհայտը նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների վրա՝ «Կիև» հյուրանոցի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունը, պատահարը տեղի է ունեցել Գրուշևսկու փողոցում։ Այնտեղ է գտնվում նաև ուկրաինական խորհրդարանի շենքը։ Անհայտ երիտասարդը պայթուցիկ է նետել ազգային պատգամավորների ոտքերի տակ, որոնց մեջ էր Գերագույն ռադայի փոխնախագահ Անդրեյ Պարուբին։
Պայթյունից հետո չարագործը փորձել է թաքնվել։ Ոստիկանները սկսել են հետապնդել, որի ընթացքում նա ևս մեկ նռնակ է նետել նրանց կողմը։ Արդյունքում՝ ոստիկաններից մեկը տուժել և հոսպիտալացվել է։ Ներկա պահին անձի ինքնության հաստատման և նրան ձերբակալելու միջոցառումներ են իրականացվում։
Կիևում անհայտը նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների ուղղությամբ
Կիևում անհայտը նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների վրա՝ «Կիև» հյուրանոցի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունը, պատահարը տեղի է ունեցել Գրուշևսկու փողոցում։ Այնտեղ է գտնվում նաև ուկրաինական խորհրդարանի շենքը։ Անհայտ երիտասարդը պայթուցիկ է նետել ազգային պատգամավորների ոտքերի տակ, որոնց մեջ էր Գերագույն ռադայի փոխնախագահ Անդրեյ Պարուբին։
Պայթյունից հետո չարագործը փորձել է թաքնվել։ Ոստիկանները սկսել են հետապնդել, որի ընթացքում նա ևս մեկ նռնակ է նետել նրանց կողմը։ Արդյունքում՝ ոստիկաններից մեկը տուժել և հոսպիտալացվել է։
Ներկա պահին անձի ինքնության հաստատման և նրան ձերբակալելու միջոցառումներ են իրականացվում։
Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։