Տնտեսական

25.12.2014 10:49


Այսօր նպատակային սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու վերջին օրն է

Այսօր նպատակային սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու վերջին օրն է

Այսօր լրանում է վերջին օրը, երբ մասնավոր ընկերություններում աշխատող1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները հնարավորություն ունեն դիմում գրել և հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց:

Դիմումները ներկայացնելու գործընթացը սկսվել էր սեպտեմբերի 1-ից, իսկ մինչ այս գանձված գումարների հետ վերադարձը կկատարվի 2015թ հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը: Պետական աշխատողներն ու քաղծառայողները նպատակային սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու հնարավորություն չունեն:

Այս կարգը գործելու է մինչև 2017թ։ Դրանից հետո կուտակային համակարգի բոլոր մասնակիցներից պարտադիր կարգով պահումներ են կատարվելու:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցիալական վճար։ Կուտակային հատկացումների վերին շեմ սահմանվեց ամսական կտրվածքով 25 հազար դրամը: Մինչև 2020թ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը սահմանված է 500 հազար դրամ, իսկ դրանից հետո այն հավասարեցվելու է նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկին:

Աշխատակցի փոխարեն սոցիալական վճարը կատարելու է գործատուն։ Կուտակային համակարգի մասնակիցներն իրենց կենսաթոշակը կարող են ստանալ արդեն 55 տարեկանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը