Բերքլիի քաղաքապետը, որտեղ ոստիկանն աֆրոամերիկացի է սպանել, հանգստության կոչ է արել
Նախօրեին ամերիկյան Բերքլիի քաղաքապետ Թեոդոր Հոսքինսը բնակիչներին խաղաղության կոչ է արել։ Ինչպես տեղեկացրել էինք, երեքշաբթի Սենթ–Լուիսի արվարձանում 34-ամյա ոստիկանը մահացու վիրավորել էր 18-ամյա աֆրոամերիկացուն։ Կատարվածից հետո մոտ 300 մարդ է հավաքվել բենզալցակայաններից մեկի մոտ՝ հայտնելու իր բողոքը ոստիկանի չափազանցված գողծողության համար, որը հանգեցրել է մահվան։ Ակցիայի որոշ մասնակիցներ քարեր և պայթուցիկներ են շպրտել ոստիկանների ուղղությամբ։ Արդյունքում՝ չորս ցուցարար ձերբակալվել է։ Հոսքինսը կոչ է արել համաքաղաքացիներին համեմատություն չանցկացնել Բերքլիում կատարվածի և օգոստոսին Ֆերգյուսոնում անզեն անչափահաս Մայքլ Բրաունի սպանության միջև։
Բերքլիի քաղաքապետը, որտեղ ոստիկանն աֆրոամերիկացի է սպանել, հանգստության կոչ է արել
Նախօրեին ամերիկյան Բերքլիի քաղաքապետ Թեոդոր Հոսքինսը բնակիչներին խաղաղության կոչ է արել։ Ինչպես տեղեկացրել էինք, երեքշաբթի Սենթ–Լուիսի արվարձանում 34-ամյա ոստիկանը մահացու վիրավորել էր 18-ամյա աֆրոամերիկացուն։
Կատարվածից հետո մոտ 300 մարդ է հավաքվել բենզալցակայաններից մեկի մոտ՝ հայտնելու իր բողոքը ոստիկանի չափազանցված գողծողության համար, որը հանգեցրել է մահվան։ Ակցիայի որոշ մասնակիցներ քարեր և պայթուցիկներ են շպրտել ոստիկանների ուղղությամբ։ Արդյունքում՝ չորս ցուցարար ձերբակալվել է։
Հոսքինսը կոչ է արել համաքաղաքացիներին համեմատություն չանցկացնել Բերքլիում կատարվածի և օգոստոսին Ֆերգյուսոնում անզեն անչափահաս Մայքլ Բրաունի սպանության միջև։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։