Լրահոս

25.12.2014 09:56


Օգնենք վանաձորցի դպրոցականին

Օգնենք վանաձորցի դպրոցականին

Վանաձորցի դպրոցական 17-ամյա Տիգրան Գևորգյանը գրեթե մեկ ամիս անգիտակից վիճակում պառկած է Երևանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Վանաձորի դպրոցներից մեկում Տիգրանը, փորձելով ազատել դասընկերոջը ծեծկռտուքից, ծանր վնասվածք է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել են սիրտը և լյարդը: Այս դեպքը մեծ արձագանք գտավ ոչ միայն հայրենի քաղաքում, այլ նաև հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում:
Վանաձորցի բժիշկներին հրաշքով հաջողվեց խլել Տիգրանին մահվան ճիրաններից, և 15 րոպե կլինիկական մահից հետո նրա սիրտը կրկին սկսեց բաբախել: Սակայն նա մինչ օրս գիտակցության չի գալիս, և այժմ Էրեբունի հիվանդանոցում բժիշկներն ամեն օր պայքարում են նրա կյանքի համար:

Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ Տիգրանի կյանքի կոչելու դժվարին ճանապարհին:
Հաշվեհամար՝
1930031120600300 դրամով փոխանցման համար:
+374 94 114 993՝ Սարգիս Գևորգյան (Տիգրանի եղբայր):Նախապես շնորհակալություն բոլոր կարեկից մարդկանց:
Ֆեյսբուքում մեր էջն է ։

Այս խորագրի վերջին նյութերը