Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհին (3-րդ կմ-ի մոտակայք) ԳԱԶ-2410 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, Ա. Գ.-ին պատկանող ԳԱԶ-2410 մակնիշի 62 LS 765 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով ձորակը արգելափակվել ձնակույտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները վարորդին և ուղևոր` Ա. Գ.-ին տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի սկզբնամասում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները և «Արագածի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում