Լրահոս

24.12.2014 17:52


ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում

ԼՂՀ խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն գալիք տարվա մայիս ամսվա առաջին տասնօրյակում։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Այս մասին հայտնում է «karabakh-open.info»–ն։

Սրբուհի Արզումանյանը տեղեկացրել է, որ շուրջ 200 մլն դրամ է նախատեսվում ինչպես նշված, այնպես էլ 2015-ին նախատեսվող 200-ից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 2500 պոտենցիալ անդամների ուսուցման համար։

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ գալիք տարում 200-ից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 18-ը։

Մանրամասները՝ «karabakh-open.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը