Քաղաքական

24.12.2014 17:15


Լյուդմիլա Սարգսյան. «Ես դրական եմ վերաբերվում յուրաքանչյուր նախաձեռնության, որը միտված է ժողովրդի շահերի իրականացմանը»

Լյուդմիլա Սարգսյան. «Ես դրական եմ վերաբերվում յուրաքանչյուր նախաձեռնության, որը միտված է ժողովրդի շահերի իրականացմանը»

ՍԴՀԿ-ի ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ողջունում է յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժի կամ դրա ղեկավարի որևէ նախաձեռնություն, որը միտված է ժողովրդի շահերի իրականացմանը: Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն անսպասելի չէր: Այս դեպքում ԲՀԿ առաջնորդը նախաձեռնել է ոչիշխանական արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության և շարժումների հետ ամփոփել անցնող տարին և նաև ընդգծել նպատակներն ու ճանապարհային քարտեզը»:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ որպես արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար՝ հրավեր ստանալու դեպքում կմասնակցի հունվարի 20-ին անցկացվելիք խորհրդաժողովին:
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը