Լրահոս

24.12.2014 16:51


Ճերմակած մազերով հայը ծեծել է երիտասարդ կողոպտչին (տեսանյութ)

Ճերմակած մազերով հայը ծեծել է երիտասարդ կողոպտչին (տեսանյութ)

Տորոնտոյում հայտնի «Բարբերյան սթեյք-հաուզ» ռեստորանի տեր, ազգությամբ հայ Արոն Բարբերյանը հայտնվել է կանադական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նա «YouTube» կայքում տեսանյութեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է ռեստորանատերը ծեծի ենթարկում իրեն կողոպտելու փորձ կատարած մի տղամարդու: Այս մասին հայտնում է «azatutyun.am»–ը։

«Երբ նա կանգնեցրեց ինձ ու ճանկեց դրամարկղը, ես նայեցի ներքև և տեսա, որ նրա ձեռքերում գումար էր, ատրճանակ չկա: Եթե զենք ունենար, ես ձեռքերս վեր էի բարձրացնելու», - պատմել է Բարբերյանը:
«Սա, հավանաբար, վերջին շրջանում իմ արած ամենահիմար բանն էր՝ ընդամենը երկու հարյուր դոլարի համար կռվի մեջ մտնելը նկատի ունեմ: Բայց գոնե վերջում ծիծաղաշարժ տեսանյութ ստացվեց: Համ էլ սենսացիոն պատմություն է՝ 50 տարեկան, ճերմակած մազերով մարդը ծեծում է երիտասարդ կողոպտչին», - պատմել է հայազգի ռեստորանատերն ու ավելացրել, թե ընկերներն իրեն կոչում են «Քիլլեր Բ» ու կատակել․ - «Ձեռքերդ հեռո՛ւ փոքրամարմին հայից, եթե արանքում փողի խնդիր կա»:
Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը