Լրահոս

24.12.2014 16:06


ԱՄՆ–ում ոստիկանն ինքնապաշտպանության նպատակով կրակել է անչափահասի վրա

ԱՄՆ–ում ոստիկանն ինքնապաշտպանության նպատակով կրակել է անչափահասի վրա

Ամերիկյան Բերքլիում՝ Սենթ–Լուիսի մերձակայքում, ոստիկանը կրակել է 18-ամյա սևամորթի վրա այն բանից հետո, երբ վերջինն ատրճանակն ուղղել է նրա կողմը։ Այս մասին նշվում է «Facebook»–ում Սենթ–Լուիսի տեղական ոստիկանության պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։

Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան ավտոլցակայաններից մեկից ոչ հեռու։ Սպանվածն արդեն ճանաչվել է մոր կողմից. տղան 18-ամյա Անտոնիո Մարթինն էր։ Ինչպես տեղեկացնում են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, սպանվածի մարմինը մի քանի ժամ մնացել է գետնին։
Պարզվել է՝ հսկելով տարածքը՝ ոստիկանն արական սեռի երկու անձ է նկատել «Mobile Gas Station» ավտոլցակայանի մոտ և որոշել է ստուգում իրականացնել։ Ի պատասխան խնդրանքին՝ ներկայացնել փաստաթղթերը, երիտասարդներից մեկը խլել է զենքը և ուղղել այն ոստիկանի վրա, որի հետևանքով ոստիկանության սպան ստիպված կրակ է բացել։ Երկրորդ երիտասարդը հասցրել է թաքնվել պատահարի վայրից։ Ոստիկանությունը տվյալ պահին պաշտոնապես չի հաստատել սպանված անչափահասի անձը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը