Լրահոս

24.12.2014 16:03


Մոնսերատ Կաբալիեն դատապարտվել է հարկերից խուսափելու համար

Մոնսերատ Կաբալիեն դատապարտվել է հարկերից խուսափելու համար

Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու մեղադրանքով։ «Ռոսսիա 24»–ը հայտնում է, որ երգչուհին այժմ պարտավոր է վճարել բոլոր հարկերն ու 240.000 եվրո տուգանքը:

Նա դեռ 2010 թվականից մինչ օրս Կատալոնիայի գանձարան չի մուծել ավելի քան կես միլիոն եվրո։ Դատարանը խարդախություն է համարել նրա հոնորարները Անդորրայի բանկերից մեկում պահելն ու այդպիսով Կատալոնիայի բյուջե չվճարելը։

Կաբալիեն 9 ամիս չի ընդունել իր մեղքը, սակայն հետո տեղի է տվել և իրեն մեղավոր է ճանաչել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը