Լրահոս

24.12.2014 15:31


Իսրայելում կաշառակերության կասկածանքով ավելի քան 30 քաղծառայող և քաղգործիչ է հարցաքննվել

Իսրայելում կաշառակերության կասկածանքով ավելի քան 30 քաղծառայող և քաղգործիչ է հարցաքննվել

«Մեր տուն, Իսրայել» կուսակցությունը երկրում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից 90 օր առաջ ներքաշվել է կաշառակերության սկանդալի մեջ։ Այս մասին այսօր հաղորդել են Իսրայելի առաջատար լրատվամիջոցները։
Հրեական պետության ներքին գործերի փոխնախարար, «Մեր տուն, Իսրայել»–ի ներկայացուցիչ Ֆաինա Քիրշենբաումը «հայտնվել է կաշառակերության գործով քննության կենտրոնում». հարցաքննվել է 30 գործող ու նախկին քաղծառայող և վարչական ապարատի կուսակցական։ Այս մասին նշում է «Ուայթ–նեթ» լրատվական աղբյուրը։ Հետաքննությունը տևել է մոտ մեկ տարի, սակայն միայն այսօր է ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել դրա մասին։ Դեռևս չեն նշվել գործի մասնակիցների անունները, բայց հաստատված է, որ նրանց մեջ կա մեկ փոխնախարար։
«Մեր տուն, Իսրայել» ռուսալեզու կուսակցությունը, որը գլխավորում է ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ «ոստիկանությունն, ինչպես միշտ, ընտրություններից առաջ չի կարող չգործել առանց խոշոր հետաքննության անցկացման և կուսակցության ակտիվիստների ձերբակալման»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը