Հովհաննես Հովհաննիսյան. «Երկրի վիճակից անհանգստացող մարդիկ պետք է մասնակցեն հունվարի 20-ի խորհրդաժողովին»
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ հանդիպում և քննարկում ոչ իշխանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և շարժումների հետ: Այս մասին «Zham. am»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի կարծիքով խորհրդաժողովը ոչ միայն անցնող քաղաքական տարվա ամփոփումը կլինի, այլ նաև խորհրդաժողովի ընթացքում բանաձև կընդունվի: Հովհաննսիայնը վստահություն հայտնեց, որ առանձին-առանձին բոլորի կարծիքները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գիտի, սակայն միասնական քննարկման արդունքում կձևավորվի քաղաքական պլատֆորմ, որի անվանումն էական չէ. այն կարող է կոչվել ճանապարհային քարտեզ, նոր քաղաքական մշակույթի ձևավորում և այլն. էականն այն է, որ խորհրդաժողովը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում.
«Դա իր էությամբ նաև նոր քաղաքական մշակույթ է, լսել մարդկանց և բոլորի կարծիքները համագումարի բերել: Ես կարծում եմ, որ երկրի վիճակից անհանգստացող մարդիկ, ուժերը պետք է ոչ թե պատերի տակ խոսեն, այլ պետք է մասնակցեն խորհրդաժողովին և ներկայացնեն իրենց տեսակետները: Դա կարծիքներ լսելու հարթակ է, և այդ կարծիքների համագումարը լուրջ ազդեցություն կունենա քաղաքական պրոցեսների զարգացման վրա: Մենք ողջունում ենք նման գաղափարը և մասնակցելու ենք»:

Աղբյուրը՝ Zham. am–ում։