Իրանում լայնամասշտաբ վարժանքներ կանցկացվեն բանակի հնարավորությունները ցուցադրելու համար
Իրանում դեկտեմբերի 25-31-ը լայնամասշտաբ վարժանքներ կանցկացվեն, որոնք աշխարհին ցույց կտան բանակի հնարավորությունները և ԻԻՀ–ի կարողությունը՝ հիմնվել միայն սեփական ուժերի վրա ռազմական ոլորտում։ Այս մասին հայտնել է «Մեհր» գործակալությունը։ Նրա տվյալներով՝ «Մուհամմեդ, Ալլահի դրածո» մանևրներում հիմնական դերակատարությունը հրամանատարությունը տվել է ռազմաօդային ուժերին։ «Իրանյան օդուժն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի երկար տարիներ, – վստահեցրել է ՌՕՈւ գեներալ Հոսեին Չիթֆորուշը։ – Մենք բավականին ուժ ունենք, որպեսզի ոչ միայն գործարկվի ավիացիան լայնամասշտաբ մանևրներում, այլև շրջափակվի այդ շրջանն արտաքին սադրանքներից»։ Երկրի հարավում կայանալիք վարժանքներին նախատեսվում է զգալի ցամաքային զորքեր, ավիացիա և ռազմածովային ուժեր գործարկել։ Չնայած Իրանի օդուժի ամերիկյան, խորհրդային և չինական ինքնաթիռները զգալիորեն հին են, փորձագետները հանրապետության օդուժը համարում են ուժեղներից մեկը Մերձավոր Արևելքում։
Իրանում լայնամասշտաբ վարժանքներ կանցկացվեն բանակի հնարավորությունները ցուցադրելու համար
Իրանում դեկտեմբերի 25-31-ը լայնամասշտաբ վարժանքներ կանցկացվեն, որոնք աշխարհին ցույց կտան բանակի հնարավորությունները և ԻԻՀ–ի կարողությունը՝ հիմնվել միայն սեփական ուժերի վրա ռազմական ոլորտում։ Այս մասին հայտնել է «Մեհր» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ «Մուհամմեդ, Ալլահի դրածո» մանևրներում հիմնական դերակատարությունը հրամանատարությունը տվել է ռազմաօդային ուժերին։
«Իրանյան օդուժն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի երկար տարիներ, – վստահեցրել է ՌՕՈւ գեներալ Հոսեին Չիթֆորուշը։ – Մենք բավականին ուժ ունենք, որպեսզի ոչ միայն գործարկվի ավիացիան լայնամասշտաբ մանևրներում, այլև շրջափակվի այդ շրջանն արտաքին սադրանքներից»։
Երկրի հարավում կայանալիք վարժանքներին նախատեսվում է զգալի ցամաքային զորքեր, ավիացիա և ռազմածովային ուժեր գործարկել։
Չնայած Իրանի օդուժի ամերիկյան, խորհրդային և չինական ինքնաթիռները զգալիորեն հին են, փորձագետները հանրապետության օդուժը համարում են ուժեղներից մեկը Մերձավոր Արևելքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։