Լրահոս

24.12.2014 14:49


Հայտնաբերված եղևնիները հատված են եղել մասնավոր տնամերձից

Հայտնաբերված եղևնիները հատված են եղել մասնավոր տնամերձից

shamshyan.com լրատվական կայքում տեղադրվել էր ֆոտոռեպորտաժ՝ «Բնապահպանության նախարարության չինովնիկները մի՞թե չեն տեսնում եղևնիների «սպանդը» վերտառությամբ:

Բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հետևողականության համար, և տեղեկացնում, որ այդ եղևնիները ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել են 07.12.2014-ին՝ վաճառքի կետերում պարբերաբար իրականացվող ստուգայցերի ժամանակ: Եղևնիների վաճառքը կազմակերպող քաղաքացի Ա. Նահապետյանը տեղեկանք է ներկայացրել տեսուչներին` առ այն, որ 2 արծաթափայլ և մեկ կանաչ եղևնիները հատված են մասնավոր տարածքից, որի հետքերով տեսչության աշխատակիցները համապատասխան ստուգայցով եղել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ Վ. Վարդանյանի սեփական տան հողամասում, որտեղ արձանագրել են հատված եղևնիների կոճղերը, որոնց հատումը հիմնավորվել է կից տնկված մյուս եղևնիների աճին խանգարելով: Չափագրումներն ու համեմատությունները ցույց են տվել, որ վաճառվող եղևնիներն իրոք այդ տարածքից հատված ծառեր են:

Այս խորագրի վերջին նյութերը