Ճապոնիայի վարչապետը նոր կառավարություն է ձևավորել՝ փոխելով պաշտպանության նախարարին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը խորհրդարանի ստորին կարևոր պալատում վերընտրվել է ձայների մեծամասնությամբ, նոր կառավարություն է ձևավորել։ Ճապոնացի վարչապետն այնտեղ միայն մեկ փոփոխություն է կատարել՝ պաշտպանության նախարար է դարձել Գեն Նակատանին, որն ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ձյունիտիրո Կոիձումիի կառավարությունում 2001-2002 թթ.։ Այդ պաշտոնում գտնվող Ակինորի Էտոն ինքն է հրաժարականի ցանկություն հայտնել խախտման համար, որը հայտնաբերվել էր նրա քաղաքական ֆոնդերում։
Նոր կառավարությունը կանցնի պարտականությունների կատարմանը կայսեր հաստատման արարողակարգից հետո, որը կկայանա օրվա ընթացքում։ Առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել։
Ճապոնիայի վարչապետը նոր կառավարություն է ձևավորել՝ փոխելով պաշտպանության նախարարին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը խորհրդարանի ստորին կարևոր պալատում վերընտրվել է ձայների մեծամասնությամբ, նոր կառավարություն է ձևավորել։
Ճապոնացի վարչապետն այնտեղ միայն մեկ փոփոխություն է կատարել՝ պաշտպանության նախարար է դարձել Գեն Նակատանին, որն ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ձյունիտիրո Կոիձումիի կառավարությունում 2001-2002 թթ.։ Այդ պաշտոնում գտնվող Ակինորի Էտոն ինքն է հրաժարականի ցանկություն հայտնել խախտման համար, որը հայտնաբերվել էր նրա քաղաքական ֆոնդերում։
Նոր կառավարությունը կանցնի պարտականությունների կատարմանը կայսեր հաստատման արարողակարգից հետո, որը կկայանա օրվա ընթացքում։
Առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։