Լրահոս

24.12.2014 13:21


Ճապոնիան կկրճատի երկրում տաքսիների քանակը

Ճապոնիան կկրճատի երկրում տաքսիների քանակը

Ճապոնիայի Տրանսպորտի նախարարությունը մտադիր է երկրի 30 շրջաններում կրճատել տաքսիների քանակը։ Որոշումն ընդունվել է շուկայում տրանսպորտային այս ծառայության ավելցուկի պատճառով։
Տաքսու լիցենզիա ստանալու պարզեցված ընթացակարգը 2002 թվականին հանգեցրել է նրան, որ տաքսիների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Իսկ դա իր հերթին դարձել է տաքսիստների աշխատավարձի կրճատման և վթարների ավելացման պատճառ։
Կառավարությունը չափորոշիչներ է մշակում, որոնք կօգնեն որոշել, թե որ շրջաններում է անհրաժեշտ սահմանափակել տաքսիների գործունեությունը:

Հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը