Լրահոս

24.12.2014 13:08


Սերգո Կարապետյան. «Բավականին հաջողություններ ենք ունենալու ԵՏՄ շուկայում»

Սերգո Կարապետյան. «Բավականին հաջողություններ ենք ունենալու ԵՏՄ շուկայում»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության շուկայում Հայաստանը բավականին հաջողություններ է ունենալու։

–Այն Հայաստանի համար ամենամեծ շուկան է, և վստահ եմ, որ 2015թ. գյուղմթերքի արտադրության ծավալները կմեծացնենք,-ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ ԵՏՄ լիարժեք անդամ դառնալուց հետո հայաստանյան շարքային գյուղացին շատ մեծ տարբերություն չի զգա։

Իհարկե, պարարտանյութը, գյուղտեխնիկան, թունաքիմիկատները ձեռք են բերվելու ավելի ցածր գնով՝ մաքսային հարկերի վերանալու պատճառով, բայց դրան զուգահեռ՝ պետք է նաև կոոպերատիվների խնդիրը լուծվի: Նախարարի խոսքով՝ գյուղացիական տնտեսությունների միասնական աշխատանքը կազմակերպելու համար արդեն իսկ 150 կոոպերատիվ կա, սակայն դրանք պետք է ձևավորել ողջ հանրապետության տարածքում ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը