Տնտեսական

24.12.2014 12:33


Ուղևորավարձի բարձրացման հարցը կքննարկվի հունվարի 15-ից հետո

Ուղևորավարձի բարձրացման հարցը կքննարկվի հունվարի 15-ից հետո

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այսօր հայտնել է, որ գալիք տարվա հունվարի 15-ից հետո Երևանում ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչները կհանդիպեն Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ։ Քննարկման թեման կրկին լինելու է ուղևորավարձի գինը:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մինչև հունվարի 15-ը վարորդները կշարունակեն սպասարկել: Այնուհետև կտեսնենք՝ գազի գինն ինչքանով է կայունանում, արդյոք ավելի բարձր է լինում, քան նախկինում էր: Այսինքն քննարկում կլինի արդեն կայունացած գների շրջանակում»,- ասել է Նիկոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը