Լրահոս

24.12.2014 19:46


Ռոնալդինիոյին սպառնում են հեռացնել մեքսիկական ակումբից

Ռոնալդինիոյին սպառնում են հեռացնել մեքսիկական ակումբից

Armsport.am-ի փոխանցմամբ՝ բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինիոն անկարգապահության պատճառով հնարավոր է՝ հեռացվի իր ներկայիս ակումբից:

Մեքսիկական «Կերետարո» ակումբի սպորտային տնօրեն Խոակին Բելտրանի խոսքերով՝ ֆուտբոլիստը թույլտվություն էր ստացել 2 շաբաթով մեկնել Բրազիլիա և ԱՄՆ՝ հարթելու անձնական խնդիրները, և խոստացել էր վերադառնալ ակումբի մարզումների վերսկսման ժամանակ: Նշենք, որ «Կերետարոյի» ֆուտբոլիստները մարզվում են դեկտեմբերի 8-ից, իսկ Ռոնալդինիոն դեռ չի վերադարձել։

-Ռոնալդինիոն բաց է թողել մարզումների մեծ մասը: Եթե նա մոտ օրերս չվերադառնա, ապա մենք միջոցներ կձեռնարկենք՝ ընդհուպ մինչև նրան ակումբից հեռացնելը: Մենք չենք կարող որեւէ մեկին կոլեկտիվից բարձր դասել,- Բելտրանի խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը