Աշխարհ

24.12.2014 11:27


Օբաման ողջունել է «Sony» ընկերության որոշումը՝ ցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը

Օբաման ողջունել է «Sony» ընկերության որոշումը՝ ցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է «Sony Pictures» ընկերության որոշումը՝ սահմանափակ վարձույթի հանել «Հարցազրույց» ֆիլմը Հյուսիսային Կորեայի առաջնորդի վրա հարձակման մասին՝ չնայած ստացած սպառնալիքներին։
Ինչպես նշվում է Սպիտակ տան մամուլի փոխքարտուղար Էրիկ Շուլցի տարածած գրավոր հայտարարությունում, «նախագահը ծափահարությամբ է ընդունել «Sony Pictures»–ի որոշումը՝ թույլատրել ֆիլմի ցուցադրությունը»։
«Նախագահը հստակ հասկացրել է, որ մեր երկիրը հավատում է խոսքի ազատությանը և գեղարվեստական խոսքի արտահայտման իրավունքին։ «Sony Pictures»–ի և գործընկեր կինոթատրոնների ընդունած որոշումը թույլատրում է մարդկանց ինքնուրույն որոշում կայացնել ֆիլմի ընտրության հարցում, և մենք ողջունում ենք այդ քայլը», – նշվում է Շուլցի հայտարարությունում։ Նշվում է նաև, որ ընկերությունը տեղեկացրել է Սպիտակ տանը ֆիլմի հետագա ճակատագրի մասին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը