Հնդկաստանի հյուսիս–արևելքում պարեկային ժամ է մտցվել
Հնդկաստանի հյուսիս–արևելքում Ասսամ նահանգի իշխանությունները պարեկային ժամ են մտցրել մի շարք շրջաններում, որտեղ երեքշաբթի անջատողականները հրաձիգից մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ են սպանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ասսամի գլխավոր նախարար Թարուն Գոգոյը։ Զոհերի թիվը հարձակման հետևանքով գերազանցել է 50–ը։ Բոլորը պատկանում էին ադիվասի էթնիկ խմբին։ Նրանք հիմնականում ցեղային համայնքների ներկայացուցիչներ են, որոնք համարվում են Հնդկաստանի աբորիգեններ։ Զոհվածների թվում կանայք և երեխաներ են։ Իրավապահ մարմինները հարձակման մեջ մեղադրել են Բոդոլենդի Ազգային–ժողովրդական ճակատ կազմակերպության անդամներին։ Անջատողականներն Ասսամ նահանգի երկու շրջաններում՝ Սոնիթփուրում և Կոկրաջխարում, գրեթե միաժամանակ առնվազն չորս գրոհ են կազմակերպել։
Հնդկաստանի հյուսիս–արևելքում պարեկային ժամ է մտցվել
Հնդկաստանի հյուսիս–արևելքում Ասսամ նահանգի իշխանությունները պարեկային ժամ են մտցրել մի շարք շրջաններում, որտեղ երեքշաբթի անջատողականները հրաձիգից մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ են սպանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ասսամի գլխավոր նախարար Թարուն Գոգոյը։
Զոհերի թիվը հարձակման հետևանքով գերազանցել է 50–ը։ Բոլորը պատկանում էին ադիվասի էթնիկ խմբին։ Նրանք հիմնականում ցեղային համայնքների ներկայացուցիչներ են, որոնք համարվում են Հնդկաստանի աբորիգեններ։ Զոհվածների թվում կանայք և երեխաներ են։
Իրավապահ մարմինները հարձակման մեջ մեղադրել են Բոդոլենդի Ազգային–ժողովրդական ճակատ կազմակերպության անդամներին։
Անջատողականներն Ասսամ նահանգի երկու շրջաններում՝ Սոնիթփուրում և Կոկրաջխարում, գրեթե միաժամանակ առնվազն չորս գրոհ են կազմակերպել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։