Կարծիք

24.12.2014 10:35


Աննա Մովսիսյան.

Աննա Մովսիսյան.

Հետաքրքիր է, փաստորեն, ի պաշտոնե ՀՀ նախագահը հերիք չի՝ աշխարհաքաղաքական դեգերումներից հետո երկիրը տարավ գցեց ԵՏՄ նկուղը, մի հատ էլ հրճվելով ասում է, որ ասելիք չունի։ Մինչդեռ հենց նա պետք է ասելիք ունենար, որովհետև ԵՏՄ–ում ամենաթույլ օղակը Հայաստանն է, որովհետև ամեն պահի հենց նրա առաջ են դնելու Արցախի հետ ծագող ցանկացած խնդիր, որովհետև ոչ Ղազախստանը, ոչ էլ Բելառուսը չեն ցանկանում ԵՏՄ շրջանակներում իրենց ուսերին կրել հայաստանյան՝ «լեշ» դարձած տնտեսությունը։
Ճիշտ է, մի կողմից լավ է, որ շատ չընդարձակվեց (իրենից «լյապերն» անպակաս են), բայց գոյություն ունի քաղաքականություն, որը պետք է իրականացվի միջազգային հարթակում՝ անկախ այն հանգամանքից, որ նա ատելով ատում է քաղաքականությունը։
Երկրի առաջին դեմքը հերիք չի՝ խայտառակում ու ծիծաղի առարկա է դառնում միջազգային հանրության առջև, մի հատ էլ գցում է երկրի՝ տեղից ընկած վարկանիշը։

Հետևություն՝ Սերժ Սարգսյանը կոմպետենտ չէ։ Նման մարդու ձեռքում պետական իշխանությունը թողնելը լի է պետություն կորցնելու սպառնալիքով։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը