Լրահոս

24.12.2014 10:47


Մինսկում շփման խմբի հանդիպումը նախատեսված է 15։00–ին

Մինսկում շփման խմբի հանդիպումը նախատեսված է 15։00–ին

Դոնբասում խաղաղ կարգավորման խնդրով շփման խմբի հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 15.00-ին, Մինսկում։ Այս մասին դոնեցկյան լրատվական գործակալությանն ասել է հռչակված ԴԺՀ ներկայացուցիչ, ԴԺՀ Ժողովրդական խորհրդի փոխխոսնակ Դենիս Պուշիլինը։
«Այս պահի դրությամբ՝ հանդիպումը հաստատված է։ Օրակարգը նույնն է։ Չորս հարց է նախատեսված՝ հետևակի հեռացում շփման գծից անվտանգ տարածություն, գերիների փոխանակում, Դոնբասի տնտեսական շրջափակման չեղարկում և Ուկրաինայի կողմից Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունում», – հստակեցրել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը