Բացահայտվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքից երեք սոճու ապօրինի հատման դեպքը
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում, ՀՀ բնապահպանության նախարարի 10.10.2014 թիվ 305-Ա և ՊՈԱԿ-ի տնօրենի 13.10.2014 թիվ Լ-025 հրամաններով իրականացվող ապօրինի ծառահատումների դեմ խստացված միջոցառումների շրջանակներում, «Ջրվեժ» անտառպարկի աշխատակիցները 21.12.2014 թ. գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, տարածքում շրջայց կատարելու ժամանակ լսելով կասկածելի ձայներ, լապտերներով մտել են անտառպարկ, սակայն գիշերային մութը խանգարել է որևէ հետք հայտնաբերել: Ահազանգելով այդ պահին Երևան-Գառնի մայրուղու վրա գտնվող ոստիկանության աշխատակիցներին` ժամը 06:30-ի սահմաններում աշխատակիցները՝ կրկնակի ստուգման արդյունքում հայտնաբերել են ապօրինի հատված Ղրիմյան սոճու 3 կոճղ, սղոց, ծածկոց և գլխարկ: Ժամը 09:00 սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնից հայտնել են, որ հատումն իրականացնող անձինք հայտնաբերվել են և գտնվում են ոստիկանությունում: Սոճիներից երկուսն առգրավվել և տեղափոխվել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածք, իսկ երրորդն արդեն վաճառված է եղել: Առաջիկայում սոճիները սահմանված կարգով կհանձնվեն մանկատներին: