Լրահոս

23.12.2014 16:22


Ազատամարտիկ. «Ինչպես 1988-ին ինքնակամ մեկնեցինք Ղարաբաղ, այնպես էլ այսօր մենք դուրս ենք եկել համաժողովրդական շարժման»

Ազատամարտիկ. «Ինչպես 1988-ին ինքնակամ մեկնեցինք Ղարաբաղ, այնպես էլ այսօր մենք դուրս ենք եկել համաժողովրդական շարժման»

-Արտագաղթը, աղքատությունը, սովը, կարելի է ասել՝ նաեւ վախի մթնոլորտը, ստիպեցին մեզ ոտքի կանգնել, կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ ժողովո՛ւրդ, մենք ձեր կողքին ենք, ինչպես 1988-ին, երբ ինքնակամ մեկնեցինք Ղարաբաղ, այնպես էլ այսօր մենք դուրս ենք եկել համաժողովրդական շարժման,- այս մասին այսօր հայտարարել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։
Ազատամարտիկի խոսքով՝ «դաշինքի» առաջնային խնդիրը երկիրը ծանր վիճակին հասցրած իշխանություններից ազատվելն է: Բացի այդ, իրենք նպատակ ունեն պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները.
-Բազմիցս հարցնում են՝ բա ո՞վ է լինելու նախագահը, այսօր ասում եմ՝ նախագահ կլինի այն մարդը, ով կլինի ժողովրդի կողքին, և արդյունքում անօրինականությունները կվերանան, ամեն ինչ կարվի, որ մեր երկիրը սարքենք երկիր, - ասել է Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանը նշել է, որ հաճախ իշխանության մեջ գտնվող մարդիկ շփոթում են պետությունն իշխանության հետ, և ամեն գնով փորձում են պահպանել իշխանությունը:

–Մարտական ընկերներիցս շատերն այսօր մաս են կազմում իշխանության, եւ հիմա նրանց կոչ եմ անում սադրանքների չգնալ, չպիտակավորել միմյանց: Մենք գիտենք՝ ով ինչ է արել, որտեղ է կռվել, մենք մեկս մյուսիս ճանաչում ենք: Պատերազմը դեռ ավարտված չէ, մենք նորից նույն խրամատներում ենք հայտնվելու՝ կողք կողքի,-ասել է ազատամարտիկը։
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը