Լրահոս

23.12.2014 15:47


Բելգիայի վարչապետը ապառնալիքներով նամակներ է ստացել

Բելգիայի վարչապետը ապառնալիքներով նամակներ է ստացել

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հաշվեհարդարի սպառնալիքով նամակներ է ստացել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է քաղգործչի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքերով՝ Միշելի գրասենյակը փամփուշտներով և սպանելու սպառնալիքով երկու անանուն նամակ է ստացել։ Այդ կապակցությամբ վարչապետի անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռք առնվել։
Երկուշաբթի Շառլ Միշելը հարձակման է ենթարկվել սկանդալային «Femen» շարժման ակտիվիստների կողմից։ Պատահարը տեղի է ունեցել Նամյուրում վարչապետի ելույթի պահին։ Նրա կողմ վազող կանայք, «Կորչի՛ կոշտ տնտեսությունը, Միշե՛լ, կորի՛ր» գոռալով, վարչապետի վրա տապակած կարտոֆիլ են շպրտել, իսկ հետո վրան մայոնեզ լցրել։
Միշելը «Femen»–ի ակտիվիստների արարքին ժպիտով է մոտեցել։ Նա վերսկսել է ելույթը մի քանի րոպե անց՝ փոխելով վերնաշապիկը և փողկապը, բայց արդեն՝ առանց կոստյումի։
Ոստիկանությունը վարչական տույժի է ենթարկել ակտիվիստներին։

Տեղեկացնուոմ է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը